612 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-22 16:08
Աշխարհով մեկ

Հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Աֆղանստանի արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով ավելի քան 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, կան նաև անհետ կորածներ, հայտնում է ՄԱԿ-ը։

Աղետը զգալի վնաս է հասցրել բնակելի տներին, հասարակական շենքերին և առևտրային օբյեկտներին։

Նշվում է, որ ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունները գործընկերների հետ համատեղ իրականացնում են տուժած բնակչության կարիքների գնահատում և պատրաստում են արձագանքման միջոցառումներ։