ՆԳՆ գվարդիայի ավտոբուսը մեկնում էր Լոռի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունը ապահովելու համար։
\n\n\nՈրպես կանոն, ոստիկանության ստորաբաժանումները մեկնում են պետական պահպանության ենթակա անձի ժամանումից առաջ՝ նախապես կազմակերպելով անվտանգության միջոցառումները։ Մեկնում են շատ արագ, սուլելով և երթևեկությունը խաթարելով, ինչին ականատես եք եղել բոլորդ:
\n\nՀատուկ ուշադրություն դարձրեք պետական կառույցների՝ ՔԿ-ի և ՆԳՆ-ի հերքման ձևակերպումներին։ Շատ հարգելի խոսնակները պնդում են, թե «ապատեղեկատվություն է, որ ՆԳՆ գվարդիայի ավտոբուսը ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը»։
\n\nՍակայն սա ակնհայտ մանիպուլյացիա է։ Եթե հերքումները վերաբերում են իմ հրապարակումներին, ապա շեշտում եմ՝ իմ որևէ հրապարակման մեջ չի նշվել, որ գվարդիայի ավտոբուսը ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը, կրկնում եմ՝ գվարդիայի ծառայողները գնացել են՝ Փաշինյանի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունն ապահովելու համար:
\n\nԱվելի վաղ գրել էի, որ իշխանական ԶԼՄ-ների միջոցով շուտով տարածելու են տեղեկություն, թե «Նիսանի» վարորդն է մեղավոր: Եվ բնավ կապ չունի, որ փորձաքննության արդյունքները դեռևս չկան:
\n\nՏհաճ իրավիճակ է, հասկանում եմ)
\n\nԼիա Սարգսյան