Ժամկետային զինծառայողների ծնողները պատրաստրասվում են բողոքի ակցիա-հավաք իրականացնել՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
\n\n\nՆրանք պահանջում են, որ իրենց երեխաները նույնպես ծառայեն 1,5 տարի։ Խոսքը վերաբերվում է նաև 2025 թվականի զորակոչվածներին։
\n\nԾնողները նամակ են փոխանցել «Իշխանություն» լրատվականին, որը հրապարակում ենք ամբողջությամբ։
\n\n«Խնդրում ենք հրապարակել այսօր Հայաստանի Հանրապետությունում առկա ամենամեծ և ցավոտ խնդիրներից մեկը՝ զինվորների ծառայության ժամկետի հետ կապված անարդարությունը։
\n\nՄենք՝ հազարավոր ծնողներ և երեխաներ, հայտնվել ենք ծանր հոգեբանական իրավիճակում։ Անընդունելի է, որ մեր երեխաները զորակոչվեն բանակ՝ հայրենիքի պարտքը կատարելու համար, սակայն նրանց նկատմամբ կիրառվի անհավասար և անարդար մոտեցում։Ինչպե՞ս կարող է նույն համազգեստը կրող զինվորներից մեկը ծառայել 24 ամիս, իսկ մյուսը՝ 18 ամիս։ Սա պետության կողմից դրսևորվող խտրականություն է սեփական զինվորների նկատմամբ։Մենք դժգոհություն չունենք այսօրվա բանակից և գնահատում ենք նրանց կատարած կարևոր աշխատանքը։ Մեր միակ դժգոհությունը զինվորների նկատմամբ անհավասար վերաբերմունքն է։
\n\nՄենք նամակ ենք ուղարկել վարչապետին՝ առաջարկելով ստեղծել աշխատանքային խումբ։ Ծնողները պատրաստ են հանդիպել Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության և կառավարության ներկայացուցիչների հետ՝ այս հարցին արդար և հավասար լուծում գտնելու համար։ Մենք բաց ենք երկխոսության, քննարկումների և առաջարկների համար։
\nՄեծ հավատով և հույսով սպասում ենք, որ վարչապետը չի անտեսի հազարավոր ծնողների ձայնը։
\nՍա այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարևոր խնդիրներից մեկն է՝ զինվորների նկատմամբ անարդարությունն ու անհավասարությունը։
\nԽնդրում ենք, հարգելի լրատվականներ, հնարավորության դեպքում այս հարցը հրապարակել նաև տեսանյութի կամ ձայնագրության ձևաչափով»,-գրված է նամակում: