348 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 11:46
Հայաստանով մեկ

Նարեկ Կարապետյանը հուզվեց՝ հանդիպելով անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ

Նարեկ Կարապետյանը հուզվեց՝ հանդիպելով անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր ԱԺ-ում հանդիպել են անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ։

Հանդիպմանը խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը չկարողացավ խոսքն ավարտել՝ հուզվեց։

Պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ նշեց, որ իրենց խմբակցության համար այս հարցը շատ կարևոր է՝ թե՛ բարոյական, թե՛ հոգեբանական առումով. «Պարոն Կարապետյանի ուշադրության կենտրոնում են  միշտ լինելու մեր հերոսների, զոհված զինծառայողների ծնողները»։