Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ երբեք չի ասել, որ անհետ կորած անձանց թեմայով պետք չէ հրապարակային խոսել։
«Եթե ես նման բան ասել եմ, ասել եմ անազատության մեջ գտնվող անձանց մասին, բայց ասել եմ, որ կառավարությունը չի կարող անընդհատ խոսել իր կատարած աշխատանքների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն անհետ կորածներ, հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել գտնվելու վայրը։
«Մենք պատրաստ ենք համագործակցության, այլ բան, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով»,- նշեց նա։