1038 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 13:05
Քաղաքական խաղադաշտ

«Ուզում ենք բարեկամական ձևով լուծել խնդիրը»․ Փաշինյան

«Ուզում ենք բարեկամական ձևով լուծել խնդիրը»․ Փաշինյան

«Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել (Պուտինի հետ հեռախոսազրույցում.-խմբ), բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել էս հարցով, այլընտրանք չկա սրան: Էդ հարցը պետք  ա լուծվի, ես ուզում եմ շատ հստակ լինի»,-հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

«Մենք ուզում ենք բարեկամական ձևով էդ խնդիրը լուծենք, բայց նաև այդ խնդիրը բոլոր դեպքերում պետք է բարեկամական ձևով լուծենք, բայց նաև կարող է հարց ծագել, որ մենք դե յուրե որոշում կայացնենք, թե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում կքննարկենք»,-նշել է նա:

Վարչապետ Փաշինյանը դեռ փետրվարին էր հայտարարել հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Վարչապետը խոսել էր նաև Հայաստանը շրջանցելու հնարավոր վտանգի մասին: