459 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-03 07:20
Հայաստանով մեկ

Ես էլի 100 % մեր վարչապետին եմ ընտրելու, բարի մարդ է, բայց թող մի ձևով լուծում տա, ինչի երեխես 2 տարի մնա էնտեղ, 1.5 տարին հերիք ա էլի. Ակցիա ՊՆ-ի մոտ

Ես էլի 100 % մեր վարչապետին եմ ընտրելու, բարի մարդ է, բայց թող մի ձևով լուծում տա, ինչի երեխես 2 տարի մնա էնտեղ, 1.5 տարին հերիք ա էլի. Ակցիա ՊՆ-ի մոտ

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մեծ թվով ծնողներ հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ. Նրանք պահանջում են, որ բանակում ծառայող իրենց որդիների վրա ևս տարածվի 1.5 տարի զինծառայություն անցնելու դրույթը։

Ծնողների շրջանում դժգոհություն է առաջացրել օրենսդրական այն փոփոխությունն, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատվել է մինչեւ 18 ամիս, օրենքը տարածվում է 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած, և չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։

Այս հանգամանքը ծնողների շրջանում առաջացրել է արդարության և հավասարության հետ կապված լուրջ մտահոգություններ:
«Ինչու պիտի է մեր երեխան ավելի երկար ծառայի, էդ երեխան չի էլ հասցրել ավարտական վկայականը վերցնի՝ վեկալան տարան, մենք ենք գնացել ստացել, բայց իր դասընկերները դեռ փողոցում ման են գալիս, հերիք չի, մի բան էլ պիտի ավելի երկար ծառայի, ինչի 2 տարի ծառայի, թող ինքն էլ 1.5 տարի մնա, անարդարություն է։ Ես էլի 100 տոկոս մեր վարչապետին եմ ընտրելու, իմը մեծ ազգ ա, բոլորս էլ իրեն ենք ընտրելու, ինքը բարի մարդ ա, բայց թող մի ձևով լուծում տա, ինչի երեխես 2 տարի մնա էնտեղ, 1.5 տարին հերիք ա էլի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մի կին էլ պնդեց. «Չի կարելի տարբերություն դնել, թող վերանայեն իրենց այս որոշումը, բոլորն էլ զինվոր են, ուզում են օր առաջ գան տուն, մենք էլ ծնող ենք, ուզում ենք օր առաջ նրանց գրկեն։ Ուրիշ բողոք մենք չունենք, ուղղակի անարդար է օրենքը»։
«Գոնե թող փոխհատուցում լինի, հոգեբանական ինչժոր մոռեցում լինի, որովհետև երեխաների մոտ ընկճվածություն կա, թեև չեն արտահայտվում»,-ասաց ակցիայի մեծ այլ մասնակից։

Նշենք, որ ծնողները այս պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց, նաև նամակներ էին հղել պատկան մարմիններին։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ որևէ փոփոխություն չի լինելու, քանի որ զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու որոշման հիմքում նհստակ հաշվարկներ կան։