1497 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-10 18:04
Քաղաքական խաղադաշտ

«Սուշին համեղ է, խաշն էլ, բայց սուշին խաշի մեջ լցնելու դեպքում՝ բարի ախորժակ»․ Արթուր Խաչատրյան

«Սուշին համեղ է, խաշն էլ, բայց սուշին խաշի մեջ լցնելու դեպքում՝ բարի ախորժակ»․ Արթուր Խաչատրյան

Աշխարհը փոխվել է, այսինքն, 1000 տարի հետ է ընկել, հիմա գործում է «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքը, այդպես է Միացյալ Նահանգները իրենց հարցերը տարածաշրջանում փորձում լուծել՝ հայտարարելով, որ միջազգային իրավունք չկա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

«Այս պայմաններում երբ հնչում է հայտարարություն, որ բանակը մեր անվտանգային համակարգի ամենակարևոր գործոնը չէ, հարց է առաջացնում, այդ ինչից որոշեցիք, ով պարտադրեց, որ դուք այդ հայտարարությունը անեք։ Չչմոռանանք Նիկոլ Փաշինյանի «կիրթ և կառուցողական» գործընկեր Ալիևի հայտարարությունները, որ Հայաստանի միլիտարիզացիան մենք չենք հանդուրժի, հետրապես ինչ օգուտ տվեց այդ հայտարարությունը»։
Անդրադառնալով սպառազինությունների ձեռք բերմանը՝ նա ընդգծեց, որ բանակի մարտունակությունը պահելու համար շարքից դուրս եկած զենքը փոխարինելու համար մշտապես գումար է հատկացվում, բայց 2020 թվականի պատերազմի ընթացքում մեծ վնաս է հասցվել։ Մեր զենք-զինամթերքի էական պաշարը կորավ, ոչնչացվեց, անցավ Ադրբեջանին։ Մենք պետք է հասկանանք՝ կորցրածը լրացնելու համար համարժեք ինչքան միջոցներ պետք է գնենք։ Համեմատեք ինչքան ենք կորցրել, համեմատեք ինչքան է կազմում ռազմական բյուջեն։ Ոչ թե համեմատեք նրա հետ 2005 թվականին ինչքան է ծախսվել, որովհետև 2005 թվականին ծախսվել է՝ ավելացնելով 2004, 2003, 2002-ի վրա, այստեղ զրոյական կետից ենք սկսում։

Մյուս խնդիրը, երբ առնում ենք, գիտեք մի տեսակ «ռազմական գազանանոց» ոնց է լինի։ Գազանանոցում քայլում ես՝ այստեղ ենթադրենք ամուրյան վագրն է, մի քիչ այն կողմ աֆրիկյան փիղ, մի քիչ այն կողմ՝ ասիական գայլը։ Հիմա երբ նայում ես զենքը, որ գնել ենք, հնդկական, իրանական, ֆրանսիական, ռուսական, առանձին-առանձին կարող է իրենց դասի մեջ լավագույնն են, բայց արդյո՞ք այդ զենքերը, որ գնվել են, իրենք ամբողջական պատկերի մեջ են գրվել, արդյո՞ք այդ զենքերը հնարավորություն են տալիս զենքերի բազմազանությունը մատակարարման հարց լուծել, փոխարինելիության հարցն է առաջ գալիս, համատեղելիության հարցն է առաջ գալիս։ Սուշին համեղ է, խաշն էլ է համեղ, բայց որ սուշին լցնում ես խաշի մեջ, բարի ախորժակ, ուզեի տեսնել, թե ով դա կուտի»։