ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Լիդյա Մանթաշյանի կալանքի, որպես խափանման միջոց, վերացումը ոչ թե իշխանությունների գթասրտության դրսևորումն է, այլ հանրային ճնշման արդյունք է: Քաղաքացիների մասնակցությունը դատական նիստերին, հրապարակային բողոքի ակցիաները, նախորդ շաբաթվա երթը, երեկվա խորհրդարանական լսումները, միջազգային հանդիպումներում միակ կին կալանավորի հարցի բարձրացումը, սոցիալական հարթակներում գրառումները և իհարկե փաստաբանների վիրտուոզ աշխատանքը ջրի կաթիլների նման քար ծակեցին: Սա չեմ գրում Լիդյայի համախոհների համար, չեմ գրում նրա հակառակորդների համար (այստեղ ամեն ինչ պարզ է): Գրում եմ նրանց համար, ովքեր չէին հավատում, ովքեր կարծում են, թե ամեն ինչ անհույս է, որևէ բան անել հնարավոր չէ: Եթե դուք Թովմաս Թերահավատից ավելի թերահավատ եք, կարդացեք դատարանի այսօրվա որոշումը: Թեկուզ շա՜տ փոքր, բայց արդյունք է, չէ՞...»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/11/27/303200
©️ 1991 - 2025 Երկիր Օրաթերթ