651 դիտում, 5 ժամ առաջ - 2026-10-03 12:28
Քաղաքական խաղադաշտ

«Քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է». Սևակ Խաչատրյան

«Քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է». Սևակ Խաչատրյան

Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր Օհանյանին, գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սևակ Խաչատրյանը:

«Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է և, բնավ, պատահական չէ կալանավորման ժամանակը.

շատ մոտ ապագայում Վանաձորում լինելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ Արթուրը վայելում է վանաձորցիների սերն ու հարգանքը...

Ընկե´ր ջան, ամուր մնա։ Քո կողքին են քո ընկերները, համախոհները և բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությունը...», գրել է նա