357 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-17 07:41
Քաղաքական խաղադաշտ

Ընդդիմության կազմակերպվածությունից է կախված լինելու սրանց «քաղաքական աղբանոց» շպրտելը. Սևակ Խաչատրյան

Ընդդիմության կազմակերպվածությունից է կախված լինելու սրանց «քաղաքական աղբանոց» շպրտելը. Սևակ Խաչատրյան

 Սևակ Խաչատրյանը գրել է․

Այն, որ ընդդիմադիր ուժերի մի քանի մեծ բլոկներով միավորված ընտրությունների գնալը ամենաճիշտ ու էֆեկտիվ տարբերակն է, դրա մասին փաստում են հենց իրենք՝ քպ-ականները: Պանիկան, որ տիրում է սրանց քաղաքական թիմում, այլևս թաքցնելն անհնար է:
Տարբերի ձևի, չափի և տրամաչափի ուսապարկերից դեռ շատ կլսեք ու կտեսնեք այս թեմայով գրառումներ ու ելույթներ՝ համեմված «նախկինացավով», «30 տարի մեզ թալնելով» ու նմանատիպ այլ ցնդաբանություններով:
Ընդդիմության կազմակերպվածությունից է կախված լինելու սրանց «քաղաքական աղբանոց» շպրտելը...
Ընդդիմադիր թիմերի միջև բանակցությունների արդյունքում, հուսանք, որ առաջիկայում մենք կտեսնենք, որ տարբեր ուժեր կա՛մ ձևավորել են նոր քաղաքական մեծ միավորում, կա՛մ միացել են արդեն իսկ ձևավորված թիմերին: