Այս պահին հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետներ չկան, իսկ հետագա քայլերը կախված կլինեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի կառավարության իր աղբյուրը։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելիի խոսքով՝ Անկարան և Երևանը մայիսի կեսերին ավարտել են երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։