417 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-06 08:28
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանի հետ բանավեճի մեջ չեմ մտնի, բայց ես որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ չկամ. Հայկ Սարգսյան

Փաշինյանի հետ բանավեճի մեջ չեմ մտնի, բայց ես որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ չկամ. Հայկ Սարգսյան

Ես չեմ ցանկանում, որ ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը, բայց ես որևէ կոռուպցիոն գործով չեմ անցնում և չեմ անցել, ՔՊ-ում որևէ քննարկման ժամանակ մի ներկայությամբ որևէ մեկն ինձ չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ լինելու համար։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իր մասին արած հայտարարությանը, թե կոռուպցիոն որևէ դրսևորում ինքը չի հանդուրժելու։ 

 «Ես մամուլից տեղեկացել եմ, որ վարչության նիստի ժամանակ, վարչության որոշ անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն գործարքների մեջ։ Եթե նման բան եղել է, ապա դա ՔՊ կանոնադրության կոպտագույն խախտում է, որովհետև ՔՊ կանոնադրության 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է, որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվել իր հարցի քննարկմանը և պետք է ապահովվի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե իհարկե, իմ բացակայությամբ որևէ մեկը ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, թե ես կոռուպցիոներ եմ կամ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված եմ»։ 

Դիտարկմանը, թե Աղազարյանի նկատմամբ հարուցված գործերից մեկում, այսպես կոչված՝ «ոչխարների գործով» իր անունը հիշատակվում է՝ նա պատասխանեց, որ նման բան չկա։