1995 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-18 17:34
Քաղաքական խաղադաշտ

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց՝ «եվրոպական արժեքներն» ակնհայտ են. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց՝ «եվրոպական արժեքներն» ակնհայտ են. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Շնորհակալ եղիր, որ հենց հիմա մոտակա զուգարանում գլուխդ չեն կոտրել» արտահայտություն։

Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և քաղաքացու միջև։ Քաղաքացին բողոքել էր Փաշինյանի վարած քաղաքականությունից, ինչին ի պատաասխան Փաշինյանը հիստերիայի մեջ էր ընկել՝ ասելով․

«Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներՍերժին էլ եմ կզացնելու, Ռոբին էլ, կալուգացուն էլ»։