1389 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-05 14:03
Քաղաքական խաղադաշտ

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին. Մակրոնի գրառումը

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին. Մակրոնի գրառումը

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը: Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,- գրել է Մակրոնը: