1293 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-20 15:29
Քաղաքական խաղադաշտ

Սա Ալիևի պահանջն է, հիմա էլ ուզում են, որ Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի. Գագիկ Ծառուկյան

Սա Ալիևի պահանջն է, հիմա էլ ուզում են, որ Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի. Գագիկ Ծառուկյան

Ես երբեք իմ բարձունքից չեմ իջնի և իմ «կլասը» չեմ գցի, այսպես արձագանքեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու գործողություններին։

«Սա նշան է իր խառնաշփոթության, վախի, որ կորցնում է ամեն ինչ։ Վախի մթնոլորտ է ստեղծում, որը ժամանակավոր բնույթ է կրելու։ Արդեն 8 տարի նույն բանն ասելով, սուտ ասելով, մարդկանց ֆռացնելով... Վախի նշան է, ցնցումների մեջ է ընկնում։ Եթե մարդը վստահ լիներ, շատ ջերմ, ժպիտով կխոսեր։ Սա նշան է վախի, որ վերջը եկել է»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե անակնկա՞լ էր «Արարատցեմենտ» գործարանի պետականացման մասին Փաշինյանի հայտարարությունը՝ Ծառուկյանն արձագանքեց.

«Ինձ համար անակնկալ չէր, ինձ տեղյակ պահել էին։ Սա պահանջն է Ալիևի, վագոններով բենզինը գալիս է Հայաստան, հիմա էլ ուզում են՝ Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի»։