Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ծանր և լուրջ մարտահրավերի առջև։ Արցախը հայաթափվել և գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և ներկայացնում են նոր պահանջներ, իսկ գործող այս դավաճանական ոհմակը հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանից նոր տարածքներ հանձնել։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Սպիտակում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ երկրի առջև ծառացած ծանր մարտահրավերներին։
«Մենք այն քաղաքական թիմն ենք, և ունենք այնպիսի վարչապետի թեկնածու, որն իր անցյալով, կենսագրությամբ ու փորձով ապացուցել է, որ կարող ենք ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա պնդմամբ՝ իշխող ՔՊ-ի նախընտրական ծրագիրը կապ չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, և բոլոր խոստումներն իրականում ուղղված են Ադրբեջանին։
«Փաշինյանի խոստումները ուղղված են Ադրբեջանին։ Այդ իր ապուշ սրտիկները ձեզ հետ կապ չունեն։ Ասում է՝ ինձ մանդատ տվեք, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ։ ՔՊ-ի ծրագրում սևը սպիտակի վրա գրված է, որ հարձակվելու է եկեղեցու վրա, ասում է՝ եկեք ինձ քվեարկեք, որ Սահմանադրությունը փոխեմ, հրաժարվեմ Անկախության հռչակագրից ու ուրանամ Հայոց ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ծառան է, Ալիևի ստրուկն է և հակահայ գործիչ»,- ասաց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ թեև իշխանությունը բոլոր պետական հարցերում ձախողել է, սակայն կան ոլորտներ, որտեղ կառավարման տարիներին լուրջ երկնիշ աճ է արձանագրվել։
«Առաջինը մեր երկրում մեծ աճ և առաջընթաց ունի թմրամոլությունը։ Պաշտոնական տվյալներով՝ 15%-ով աճել է, իրականում՝ շատ ավելի մեծ ծավալով։ Այսօր ամեն մի թփի, ծառի տակ, շքամուտքում օրը ցերեկով նարկոտիկ են ծախում, ինչը գոյություն ունի, որովհետև ունի պետական հովանավորչություն։ Երկրորդ առաջընթացն այս իշխանության օրոք խաղամոլությունն է. 2018 թվականին խաղադրույքների ծավալը կազմում էր 1 միլիարդ դոլար, այսօր կազմում է 20 միլիարդ դոլար։ Նիկոլ Փաշինյանը կազինոն մտցրել է յուրաքանչյուր հայի օջախ»,- ասաց նա։