ՆԳՆ-ում տեղի ունեցած վերջին\nպաշտոնանկությունների ֆոնին շատերը սպասում էին, որ աշխատանքից կազատվի նաեւ\nքրեական ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը՝ այն\nտրամաբանությամբ, որ հենց Երեւանում էին տեղի ունեցել վերջին աղմկահարույց\nդեպքերը։ Սակայն նա մնաց՝ դատախազ եղած ժամանակ իշխանություններին «ծառայելու»\nհարուստ փորձի համար։
Պաշտոնանկությունների ալիքը շրջանցեց Հայկ\nՀարությունյանին, քանի որ նա հանրային մեղադրող է եղել «Հայաստան» խմբակցության\nպատգամավոր Լևոն Քոչարյանի եւ նրա ընկերոջ՝ Սերգեյ Ասատուրովի, Լեւոն Քոչարյանի\nօգնական Արթուր Սուքոյանի, «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն\nՍաղաթելյանի եւ այլ ընդդիմադիրների գործերով։ Ավելին, նա այնքան խորը հակակրանք\nունի ընդդիմադիրների նկատմամբ, որ չի կարողացել թաքցրել անգամ Ֆրանսիական համալասարանում\nդասախոսության ժամանակ։ Ուսանողները հետաքրքրվել են «Իմնեմնիմիի» գործից, Հարությունյանն\nի պատասխան ասել է, որ հակակրանք ունի Նարեկ Սամսոնյանի նկատմամբ եւ ցանկանում է դատել\nնրան։
Ընտրությունների\nնախաշեմին Հարությունյանի նման կադր կորցնելը իշխանության գծած սցենարից դուրս է։ Այս\nփուլում ՔՊ-ի համար կարևոր է Երեւանում ունենալ այնպիսի ոստիկանապետ, ով կճնշի\nընդդիմադիրներին, կկանխի բողոքի ակցիաները, բերման կենթարկի Փաշինյանի\nընդդիմախոսներին եւ կկարողանա վերահսկել ընտրական գործընթացները։ Ի դեմս Հայկ Հարությունյանի՝\nիշխանությանն ունի վստահելի կադր, ով պատրաստ է կատարել Նիկոլ Փաշինյանի բոլոր\nհրահանգները։
Լիա Սարգսյան