Ճեպազրույցի ընթացքում լրագրողները Սամվել Կարապետյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ղազարյանը խախտել էր ԱԺ-ում բարեվարքության կանոնները և ինչպես է Կարապետյանը գնահատում իր թիմակցի աշխատանքը։
Կարապետյանը պատասխանեց, որ դրական է գնահատում Ղազարյանի աշխատանքը՝ նրան անվանելով «տաղանդավոր հայ քաղաքական գործիչ»։
Լրագրողը նաև հարցրեց, թե ինչու խմբակցությունը նախորդ օրը Ղազարյանին ի սկզբանե չի պաշտպանել։
Կարապետյանը պատասխանեց․ «Մեր թիմը, առաջին հերթին, Էդգար Ղազարյանին պաշտպանելու կարիք չուներ, բայց մեր թիմը շատ գրագետ ամեն ինչ արեց, որ կոնֆլիկտ չդառնա»։