1218 դիտում, 3 օր առաջ - 2026-10-01 17:54
Օրենքի դաշտում

Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանի կայացրած դատավճռով Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման երկու տարի ժամկետով: Դատարանը մեկ տարի ժամկետով փորձաշրջան նշանակեց: Վարչական հսկողություն խափանման միջոցը մնաց անեոփոխ:

Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջել էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Էդգար Ղազարյանին և 3 տարի ժամկետով թույլ չտալ զբաղվել հանրային գործունեությամբ: