1674 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-14 19:43
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը հայրենիք է հանձնել, 5000 հոգու գլուխ է կերել, դավաճանել է ժողովրդին, նա պետք է բանտ նստի․ Իշխան Սաղաթելյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը քաղաքական բնականոն քարոզարշավի փոխարեն անցել է հայհոյախառն ելույթների։

«Ինչո՞ւ եք կրկին ընկել հիստերիայի մեջ։ Պատճառն այն է, որ Երևանում ամեն քայլափոխի քաղաքացիները ձեզ հիշեցնում են՝ դուք հայրենիք հանձնած, Արցախը ծախած և 5000 զոհի պատճառ դարձած մեկն եք։ Այդ հիշեցումը պետք է շարունակվի ամեն պատի տակ, որ նա դավաճան է և վերարտադրվում է միայն Ալիևի առջև ստանձնած նոր խոստումները կատարելու համար»,- ասաց նա։

Անդրադառնալով Մարտի 1-ի թեմային՝ պատգամավորը նշեց, որ Փաշինյանն արդեն 8 տարի իշխանության է, սակայն գործը չի բացահայտվում, քանի որ քննությունը միշտ դուրս է գալիս հենց իր՝ որպես կազմակերպչի և սադրիչի հետքի վրա։ Նա նաև հավելեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մեկ անգամ ապօրինի նստել է, ապա Փաշինյանի հերթը դեռ գալու է, և նա նստելու է շատ երկար՝ օրենքի ողջ խստությամբ։

Իշխան Սաղաթելյանը նաև սենսացիոն համարեց Փաշինյանի հայտարարությունը Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի վերաբերյալ՝ դա որակելով որպես «ինքնախոստովանական ցուցմունք»։

«Սա Ալիև-Փաշինյան պայմանավորվածության արդյունքն է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Եթե նույնիսկ այնտեղից մեզ կոչ են անում չվախենալ և պայքարել, ուրեմն մենք պետք է նոր թափ տանք մեր պայքարին և միասնաբար կտրենք այս պարտությունների ու զիջումների շղթան»,- ասաց նա։