1956 դիտում, 2 ամիս առաջ - 2026-08-26 12:40
Օրենքի դաշտում

«Այստեղ իրավական գործընթաց չկա, կա մեկ հոգու բացահայտ ապօրինի ցուցում»․ Լևոն Քոչարյան

«Այստեղ իրավական գործընթաց չկա, կա մեկ հոգու բացահայտ ապօրինի ցուցում»․ Լևոն Քոչարյան

Այստեղ իրավական գործընթաց չկա, կա 1 հոգու ցուցում՝ բացահայտ լկտի, ապօրինի, որին հանցակից են դառնում նաև իրավապահ, դատական համակարգի շատ մասնակիցներ, ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոր և եղբոր հետ կապված գործընթացներին։

«Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա, ուղղակի կա ցուցում՝ թքել-կպցնել, ինչ-որ բան փորձել ստանալ՝ Հ1-ի կամ տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ։

Կալանք եղավ, դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել. ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի՝ շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները»,-ասաց Քոչարյանը։