804 դիտում, 5 օր առաջ - 2026-11-17 09:25
Օրենքի դաշտում Հայաստանով մեկ

Լևոն Քոչարյանը եղբոր որդու ծննդյան օրը նրան ուղեկցել է բանտ՝ հորը տեսակցելու

Լևոն Քոչարյանը եղբոր որդու ծննդյան օրը նրան ուղեկցել է բանտ՝ հորը տեսակցելու

«Հայաստան» խմբակցության պատգանավոր Լևոն Քոչարյանը գրել է.

Դավիթը եղբորս՝ Սեդրակի որդին է։ Այսօր նաև նրա ծննդյան օրն էր. 10 տարեկան դարձավ։ Միասին այսօր գնացինք բանտ, որ ապօրինի կալանավորված եղբայրս կարողանա շնորհավորել իր որդուն։

Սեդրակն ամուր է՝ ինձնից շատ ավելի ամուր։ Բայց այն, ինչ այս անիմաստ կալանքներով անում են երեխաների և ընտանիքների հետ, ներում չունի։

Դատավորնե՛ր, քննիչնե՛ր, դատախազնե՛ր, ցանկությունը Նիկոլինն է, բայց իրականացնողը դուք եք։

Սա մենք չենք մոռանալու։

Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի և մաղթանքների համար: