987 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-18 11:18
Քաղաքական խաղադաշտ

ԱԺ-ում շնորհավորեցին Սամվել Կարապետյանի ծննդյան օրը

ԱԺ-ում շնորհավորեցին Սամվել Կարապետյանի ծննդյան օրը

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի ծննդյան օրը։ Պատգամավորը ձայնի իրավունք խնդրեց ու հայտարարեց․ «Քանի որ իմ ծննդյան օրը համընկնում է մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա հետ, ուզում եմ շնորհավորել նաև մեծանուն հային իր ծննդյան օրվա կապակցությամբ»։

Ռուբեն Ռուբինյանին դահլիճից հուշեցին, որ այսօր նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ծննդյան օրն է։ Ռուբինյանն էլ ասաց, որ քարտուղարությունը սխալ է տեղեկացրել, նրա ծննդյան օրը հաջորդ ամսվա նույն այս օրն է ու նշեց․ «Իրեն էլ ձայն կտամ, տեսնեմ՝ ինքն ում ծնունդն է ուզում շնորհավորել իր ծննդյան օրը»։