Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար, դատի եմ տալու և բառիս իրավական իմաստով՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետը անցած տարի Չինաստանում սունկ է փորձել, որը հալյուցինացիաներ է առաջացրել։ Դրանք իրեն դուր են եկել։ Ինքը դրանից 1 տոննա բերել է Հայաստան։