1674 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-28 13:32
Քաղաքական խաղադաշտ

Բաքվում պահվող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանում․ Փաշինյանը՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարության մասին

Բաքվում պահվող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանում․ Փաշինյանը՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարության մասին

Հայաստանյան ընդդիմությունն առանց այն էլ ամեն ինչ գնահատում է այնպես, ինչպես ուզում է և ոնց ուզում է, ինչը հենց ժողովրդավարության առանձնահատկություններից մեկն է։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ Փաշինյանն ասաց, որ չի մեկնաբանի անազատության մեջ գտնվող որևէ անձի խոսք, քանի որ պարզ չէ, թե նրանք ինչպիսի պայմաններում և ինչ հանգամանքներում են անում այդ հայտարարությունները։ Նա ընդգծեց, որ կառավարությունն ամենօրյա աշխատանք է տանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրը լուծելու ուղղությամբ։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին և զինված ուժերի բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր ելույթի դրույթները՝ շեշտելով, որ բանակի բարելավումը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության։ Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ մեկին ջախջախելու խնդիր չի դնում, այլ նպատակ ունի միայն բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, իսկ Հայաստանի տարածքների հարցը, ինչպես բազմիցս նշվել է, կլուծվի բացառապես սահմանազատման գործընթացի արդյունքներով։