Քաղաքացիներին առաջին հերթին խոստանում եմ՝ չնահանջել, հետ չկանգնել մեր պայքարից, այն, ինչով զբաղվում ենք արդեն երկար տարիներ՝ չնայած ճնշումներին։ Այս մասին ԱԺ իններորդ գումարման անդրանիկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա հույս հայտնեց, որ աշխատանքն ամեն օր պետք է երևա, բայց եթե խոսում են վերջնական, հիմնական նպատակից, ապա դա շատ տարբեր գործոններից է կախված՝ թե իրենցից, թե լավ աշխատանքից, թե այլ գործոններից, որոնք միշտ չէ, որ իրենցից է կախված։ Նրա խոսքով՝ պետք է վերլուծել սեփական սխալները, հասկանում է ընդդիմադիր զանգվածին, որոնք իրենցից պահանջ ունեն, դա բնական է, ընդունելի, բայց ամեն տեղ չէ, որ այն, ինչ նրանք համարում են հնարավոր իսկապես հնարավոր է։
Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանի հայտարարությանը՝ իշխանություն չձևավորելու դեպքում մանդատից հրաժարբվելու, ապա որոշմամը՝ մանդատը վերցնելու, Լևոն Քոչարյանը նշեց, որ իր համար անհասկանալի էր ինչու է նման հայտարարություն եղել, մանդատ չվերցնելն ավելի շատ պայքարից փախչել էր համարվում, դրա համար վերցրեց, մնացածն Աղվան Վարդանյանն արդեն ասել է, Վարդանյանն իր ավագ գործընկերն է, ում շատ հարգում է։
Հարցին՝ այս անգամ ԱԺ-ում ծեծուջարդ, հայհոյանքներ լինելու են, թե ոչ՝ Քոչարյանը հույս հայտնեց, որ ոչ, բայց տեսնեն՝ ինչպես կլինի։ Դիտարկմանը՝ ինքը հայհոյողներից է, կկարողա՞նա այս անգամ իրեն զսպել՝ Քոչարյանը հույս հայտնեց, որ առիթ չեն տա։