3318 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-02 18:46
Քաղաքական խաղադաշտ

Երկրի ղեկավար ենք դարձրել ստախոս, անամոթ, խաբեբա, շանտաժիստ մարդու․ Աղվան Վարդանյան

Երկրի ղեկավար ենք դարձրել ստախոս, անամոթ, խաբեբա, շանտաժիստ մարդու․ Աղվան Վարդանյան

ժողովո՛ւրդ ջան, մեզ հետ դժբախտություն է պատահել, որն արդեն վերածվել է ողբերգության։ Մենք երկրի ղեկավար ենք դարձրել մի մարդու, որը ստախոս է, անամոթ, խաբեբա, խորամանկող ու շանտաժիստ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բերդում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աղվան Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ ցանկացած երկիր, որը հայտնվում է նման մարդու ձեռքում, դառնում է նրա պատանդը, քանի որ այդպիսի ղեկավարը փորձում է հասարակությունն էլ դարձնել իր նման։

«Մեր մեջ այսքան բաժանումները, ատելությունը, թշնամանքն ու իրար դեմ դուրս գալը այդ մի մարդու և իր 10-15 հոգանոց շրջապատի՝ ոչ մարդկային տեսակի արածն է։ Բայց ձեր մեջ հայկականությունը, հայկական հոգևոր-մշակութային կյանքն ու առանցքը միշտ այնքան ուժեղ են եղել, որ այս դժբախտությունը ժամանակավոր է։ Ամեն ընտանիքում էլ լինում են դժբախտություններ, բայց մարդիկ որոշ ժամանակ դիմանում են, հետո փորձում հաղթահարել։ Մենք արդեն շատ երկար ենք համբերել. եկել է ժամանակը, որ այս դժբախտությունը մեզանից հեռացնենք։ Այլ տարբերակ ուղղակի չկա»,- ասաց նա։

Աղվան Վարդանյանը կոչ արեց հիշել, թե ինչ լոզունգներով ու խոստումներով եկավ գործող իշխանությունը և իրականում ինչ արեց։

«Այս ժողովրդի «3 միլիոն վարչապետերից» քանի մարդու կյանք է փոխվել այս ընթացքում՝ լավացե՞լ է, թե՞ վատացել։ Վատացե՛լ է։ Ժողովո՛ւրդ ջան, այլ տարբերակ չկա. կամ մենք մեր մեջ ուժ ենք գտնում, պահպանում ենք մեր հայ տեսակը, մեր ինքնությունը, մեր եկեղեցին, կամ գնալու ենք կորենք ու դառնանք չգիտեմ ինչ։ Բայց ես ձեզ երաշխավորում եմ՝ դա չի՛ լինելու, որովհետև մեր ազգի մեջ ուժեղ, քաջ, ինքնավստահ ու պայքարի պատրաստ տեսակը չի մեռել»,- ասաց նա։