933 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-15 16:52
Քաղաքական խաղադաշտ

Աղվան Վարդանյանը Ռուբինյանին առաջարկեց պատգամավորական պատվիրակությամբ մեկնել Բաքու

Աղվան Վարդանյանը Ռուբինյանին առաջարկեց պատգամավորական պատվիրակությամբ մեկնել Բաքու

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն, ՔՊ-ից՝ 5 հոգի, «Ուժեղ Հայաստան»-ից՝ 3, «Հայաստան» դաշինքից՝ 2 հոգի և մեկնել Բաքու, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

«Նպատակը՝ հանդիպել բոլոր պատանդներին, ծանոթանալ պահման պայմաններին, առողջական վիճակին, վերցնել դատավճիռները, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանին, նաև փորձել հանդիպել Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի դեսպաններին»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Նա Ռուբինյանին առաջարկեց ղեկավարել պատվիրակությունը։

«Դրանց հետ աշխատանքի փորձ ունեք։ Փորձեք կազմակերպել Միրզոյան-Բայրամով զույգի միջոցով, եթե չհաջողվի՝ միևնույն է, մեքենաներով գնանք Վրաստանով Բաքու։ Մենք կատարենք մեր պարտքը, անենք ինչ ճիշտ է ու պատասխանատու, մնացածի մասին հետո կխոսենք»,-ասաց Աղվան Վարդանյանը։