405 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-25 14:23
Քաղաքական խաղադաշտ

Բաքվում այսօր շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ դատական նիստը. տասնյակ շինծու «տուժողներ» են պեղել, որոնք ապացույցներ չեն ներկայացրել

Բաքվում այսօր շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ դատական նիստը. տասնյակ շինծու «տուժողներ» են պեղել, որոնք ապացույցներ չեն ներկայացրել

Բաքվում այսօր շարունակվել է բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական նիստը։ Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, դատական այսօրվա նիստի ընթացքում ցուցմունք են տվել ադրբեջանական իրավական համակարգի կողմից «պեղված» տասնյակ «տուժածներ»։

Հայտնում են, որ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի կազմով անցկացված բաց դատական ​​Վարդանյանին տրամադրվել է ռուսերենով թարգմանիչ և Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող պաշտպան։

Նիստին ներկայացված անձինք  հայտնել են, թե վիրավորում են ստացել հայկական կողմի հրետակոծություններից կամ ականի պայթյունից, սակայն Վարդանյանի որևէ կոնկրետ «հանցավոր» գործունեության վերաբերյալ որևէ ապացույց չի բերվել։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին։