3120 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-28 13:37
Քաղաքական խաղադաշտ

Ես խորհուրդ եմ տալիս, որ Ձեզ դատի տան, որպեսզի դուք Ձեր լեզվի չափն իմանաք․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողին

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել իրեն ուղղված հարցերից մեկին՝ կոշտ արձագանքելով լրագրողին։

«Ես կարծում եմ, որ դուք բավարար հիմքեր ստեղծեցիք, որ ահագին մարդ ձեզ դատի տա՝ պատվի և արժանապատվության հայցով։ Եվ ես խորհուրդ եմ տալիս, որ ձեզ ուղղակի դատի տան, որպեսզի դուք ձեր լեզվի չափն իմանաք, որովհետև այն մարդիկ, որոնց մասին խոսում եք, իրենք ձեզ դատի կտան»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ ընդհանրապես արժանապատիվ չի համարում տվյալ հարցին պատասխանելը։