«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը մեջբերեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Բայրամովի հայտարարությունը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ թեև մոտ 42 կիլոմետրանոց այդ հատվածը գտնվում է Հայաստանի տարածքում, դրա մուտքն ու ելքը սահմանակցում են Ադրբեջանին։ Ըստ այդմ, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց իրենք են իրականացնելու այդ կետերում մուտքի և ելքի հսկողությունը։
Ղահրամանյանը Փաշինյանից պարզաբանում խնդրեց, թե ինչ է նշանակում այդ հայտարարությունը։
Վարչապետն ասաց, որ ուրիշ տարբերակ չկա, որ ԹՐԻՓՓ-ի 2 մուտքն ու ելքը չլինի Ադրբեջանից. «ԹՐԻՓՓ-ը Ադրբեջանի սահմանից՝ Ադրբեջանի սահման է, և տասնյակ անգամներ սրա մասին հայտարարել ենք»։