381 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-07 11:50
Քաղաքական խաղադաշտ

Բարի երթ բոլորիս, սիրելիներս. նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներին

Բարի երթ բոլորիս, սիրելիներս. նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներին

Ֆինանսների երկու փոխնախարարները՝ Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանը, ազատվել են պաշտոններից։

«Այսօր ճանապարհում ենք մեր սիրելի ընկերներին՝ Արման Պողոսյանին և Ավագ Ավանեսյանին, ովքեր իրենց աշխատանքը ավարտում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում:

Ավագը և Արմանը բարձրակարգ ղեկավարներ են, ովքեր երկար տարիներ առաջնորդել են իրենց թիմերին բազմաթիվ մարտահրավերների միջով և մեծ ներդրում ունեն մեր նախարարության կայացման և զարգացման գործում:

Ողջունում եմ Համլետ Սահակյանին, ում հետ միասին այս նոր փուլում պատիվ ենք ունենալու աշխատել: Համլետի հետ առիթ ունեցել ենք աշխատելու ՊԵԿ նախագահի տեղակալի կարգավիճակում և վստահ եմ, որ այս քայլը ոչ միայն կբարձրացնի ֆինանսների նախարարության աշխատանքի արդյունավետությունը, այլև է՛լ ավելի կբարելավի ՖՆ-ՊԵԿ համագործակցությունը:

Բարի երթ բոլորիս, սիրելիներս»,- գրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։