Yerevan Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրել է.
Ամեն առավոտ 6։30-ին մարզասրահ գնալիս կրկեսի շենքի մոտ նստարանին մի զույգի եմ տեսնում քնած, արդեն տևական ժամանակ դա իրենց ապրելու վայրն է։ Իսկ երբ վերադառնում եմ մարզասրահից, տղամարդը նստած ծխում է, կինը՝ լուսաֆորի տակ կանգնող մեքենաներին մոտենում և գումար խնդրում։ COP 17-ի անցկացմաան օրերին նրանց չտեսա, երևի մաքրել են տարածքը, որ քաղաքի հյուրերին նման տեսարաններով չշեղեն։
Հոկտեմբերի 19-ին համացանցում տարածվեց Երևանի ավտոբուսներից մեկից տեսանյութ, որտեղ տղամարդը բռնություն էր կիրառում կնոջ նկատմամբ։ Նույն զույգն է, որին տեսնում եմ ամեն օր։
Քննչական կոմիտեն այդ մարդու նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Չհասկացա՝ որտեղից չպետք է բացակայի, սկամեյկի՞ց։
Չգիտեմ՝ որևէ պետական կառույց այդ մարդկաանց հետևից գնա՞ց՝ ովքեր են, ինչու մնալու տեղ չունեն, ինչու են ապրում փողոցի նստարանի վրա, գուցե երեխաներ ունեն, նրա՞նք ինչ օրի են կամ գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության։
Կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, լավ եք անում, որ պատժում եք, հլը քիչ եք անում, բայց էն պայմաններում, որոնց մեջ նրանք ապրում են, արդեն բռնություն է նրանց նկատմամբ։