294 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-23 17:07
Հայաստանով մեկ

Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի

Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի

Converse Mobile-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելված՝ միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի World’s Best Consumer Digital Bank Awards 2026մրցույթի Best Mobile Banking App in Armenia անվանակարգում։

Մրցանակը Կոնվերս Բանկին հանձնվել է հոկտեմբերի 13-ին՝ Սինգապուրում։ Գնահատման հիմքում եղել են բանկերի թվային ծառայությունների զարգացումը, հաճախորդների ներգրավումը, առաջարկվող լուծումները, ինչպես նաև հավելվածների դիզայնն ու գործառնական հնարավորությունները։

Converse Mobile-ը միավորում է ամենօրյա բանկային ծառայություններն ու անհատականացված մոտեցումը՝ հնարավորություն տալով ընտրել և կառավարել Ձեր կարիքներին համապատասխան լուծումներ։

Դարձեք հաճախորդ՝ առանց Բանկ այցելելու. Հավելվածում կարող եք անցնել կենսաչափական նույնականացում, գրանցվել և դառնալ հաճախորդ՝ ամբողջությամբ հեռավար։

C360 փաթեթը՝ Ձեր հավելվածում. Անմիջապես հավելվածում ակտիվացրեք և կառավարեք Ձեր կարիքներին համապատասխան բանկային ծառայությունների փաթեթները:

Կառավարեք Ձեր ամենօրյա ֆինանսները մեկ հավելվածում. Հաշիվներ ու քարտեր, փոխանցումներ ու վճարումներ, քարտերի պատվեր, խնայողություններ, ներդրումներ և վարկավորում՝ հենց հավելվածում, անվտանգ միջավայրում: Converse Mobile-ում ներդրված համակարգերը, այդ թվում՝ Trusted Device լուծումը, օգնում են պաշտպանել օգտահաշիվը, ֆինանսական միջոցներն ու անձնական տվյալները։

«Մեզ համար լավագույնն այն բանկային հավելվածն է, որը հեշտացնում է մարդու առօրյան։ Converse Mobile-ը զարգացնում ենք հենց այս սկզբունքով՝ բանկային ծառայությունները դարձնելով պարզ, արագ, անվտանգ և յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան։ Global Finance-ի ճանաչումը մեր թիմի աշխատանքի կարևոր գնահատականն է և նոր լուծումներ ստեղծելու խթան»,- նշել են Կոնվերս Բանկում։

Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։