1194 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-21 15:50
Հայաստանով մեկ

Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ

Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։

Տարիների ընթացքում փոքր նախաձեռնությունը վերածվել է սեփական արտադրություն ունեցող բրենդի՝ լայն տեսականիով և հազարավոր հավատարիմ սպառողներով։ PinkBerry-ն շուկայում առանձնանալու ճանապարհը սկսել է տարբերվող տեսքից ու համարձակ գաղափարներից՝ կարևորելով ոչ միայն արտադրանքի համն ու որակը, այլև դրա ներկայացումը։

Այսօր ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել արտադրության զարգացման, նոր տեխնոլոգիաների և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Կոնվերս Բանկիլիզինգային ֆինանսավորման միջոցով Pink Berry-ի արտադրամասում տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել էներգիայի ծախսերը և ավելի արդյունավետ կազմակերպել արտադրությունը։

Ընկերության հաջորդ մեծ նպատակը հայկական բրենդը միջազգային շուկաներում ներկայացնելն է՝ պահպանելով այն սկզբունքները, որոնցով սկսվել է պատմությունը՝ որակ, նորարարություն և տարբերվելու համարձակություն։

Տեսանյութն՝ այստեղ

010511 211, conversebank.am

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

conversebank.am​​