Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էլ է շտապել հայտարարել, թե Ղարաբաղյան շարժումը «փակված է»։
«Ես Հայաստանում արդեն հայտարարել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել»,- պնդել է Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ՝ հավելելով, թե «Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ 1991 թ. ընդունված Ալմաթայի հռչակագրի հիմքով»։
Փաշինյանը խոսքով՝ դա նշանակում է, որ կողմերը փոխադարձաբար ճանաչում են, որ «անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին»։