Մեր հանրությանն անհրաժեշտ է լուրջ կոնսոլիդացիա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ հատվածական պայքարը դատապարտված է անհաջողության. «Սկզբում ձերբակալում են Սամվել Կարապետյանին, այդ ընթացքում որևէ մեկը բան չի անում, հաջորդը ձերբակալում են մեկ այլ գործչւի։ Ամեն ինչ սկսվեց Բագրատ սրբազանի և 18 արդարների ձերբակալություններից ու կալանավորումներից»։
Ըստ քաղաքագետի՝ քաղաքական ուժերը տեղից ընդամենը դատապարտող հայտարարություններ էին անում և սպասում իրենց հերթին. «Հիմա հասել ենք նրան, որ հերթը եկեղեցունն է։ Ես չգիտեմ, թե եկեղեցուց այն կողմ ով է լինելու; Կամաց-կամաց ձերբակալություններով փորձելու են լուծել իրենց առաջ դրված 2026 թվականի իշխանազավթման խնդիրը»։