477 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-03 13:36
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը պետք է հրապարակեր պաշտոնական փաստաթղթեր, որոնք իր առջև դրված էին․ Զուրաբյանը՝ Քի Վեսթի մասին

Փաշինյանը պետք է հրապարակեր պաշտոնական փաստաթղթեր, որոնք իր առջև դրված էին․ Զուրաբյանը՝ Քի Վեսթի մասին

«Փաշինյանը պետք է հրապարակեր պաշտոնական փաստաթղթեր, որոնք իր առջև դրված էին։\nԱյն, ինչ հրապարակել է, վաղուց հրապարակված է եղել «Հայկական ժամանակում»» —\n«Իշխանության» հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի\nհամակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Քի\nՎեսթի փաստաթղթերը չի հրապարակվել, որովհետև դրանք Հայաստանի կառավարության ձեռքի\nտակ չկան։

\n\n

Հիշեցնենք, որ կառավարության պաշտոնական էջում\nիշխանությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային\nգործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր,\nսակայն դրանց մեջ չկա Քի Վեսթի փաստաթուղթը։

\n\n

Ազգային ժողովում անդրադառնալով Քի Վեսթի\nփաստաթղթերի չհրապարակմանը՝ Փաշինյանը նշեց, որ դրանք չեն հրապարակվել, որովհետև չկան Հայաստանի կառավարության տիրապետության ներքո։ «Քի Վեսթի փաթեթի\nհենքը այն է, ինչ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը տվել է\n«Հայկական ժամանակ» թերթին և հրապարակվել է։ Դա է Քի Վեսթի գաղափարական հիմքը, էլ\nչեմ ասում՝ դրա կարիքը չկա էլ։ Վերջերս «Ազատություն» ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով\nռեպորտաժ արեց, և դրանով ամեն ինչ ասված է», — ասաց Փաշինյանը։