774 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-20 10:33
Աշխարհով մեկ

Արգենտինայի պարտությունից հետո Բուենոս Այրեսում անկարգություններ․ կան տուժածներ և ձերբակալվածներ

Արգենտինայի պարտությունից հետո Բուենոս Այրեսում անկարգություններ․ կան տուժածներ և ձերբակալվածներ

ԱԱ-2026-ին Արգենտինայի պարտությունից հետո Բուենոս Այրեսում անկարգություններ են սկսվել. կան տուժածներ և ձերբակալվածներ:

TN հեռուստաալիքի արգենտինացի հեռուստալրագրողները հայտնում են, որ նվազագույնը 15 մարդ ձերբակալվել է, իսկ քաղաքային ոստիկանության երեք աշխատակից վնասվածքներ է ստացել. միաժամանակ արձանագրվել են բջջային հեռախոսների և այլ անձնական իրերի գողության դեպքեր։

Անմիջապես եզրափակիչ սուլիչից հետո հուշարձանի մոտ են հավաքվել հազարավոր երկրպագուներ, որոնք ցանկանում էին աջակցել ազգային թիմին, սակայն խաղաղ հավաքն արագորեն փոխարինվել է ագրեսիայով. առանձին մասնակիցներ սկսել են քարեր և շշեր նետել իրավապահների ուղղությամբ, իսկ որոշներն անցել են հուշարձանի շուրջ գտնվող ցանկապատը, ինչի համար անհապաղ ձերբակալվել են ոստիկանների կողմից։