1446 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-23 12:38
Օրենքի դաշտում

Ընտրակաշառք տալու, ստանալու առթիվ կան ձերբակալվածներ

Ընտրակաշառք տալու, ստանալու առթիվ կան ձերբակալվածներ

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։