1971 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-17 11:50
Օրենքի դաշտում

Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքեր է բացահայտվել

Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքեր է բացահայտվել

Կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։