402 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-25 07:14
Քաղաքական խաղադաշտ

Գերագույն դավաճանն ընտրություններին ընդառաջ թոշակնեը բարձրացնում է. դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք. փաստաբան

Գերագույն դավաճանն ընտրություններին ընդառաջ թոշակնեը բարձրացնում է. դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք. փաստաբան

Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով թոշակները բարձրացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ հիշեցրել է Գյումրու ընտրությունների ժամանակ հարուցված քրեական մի վարույթ, որը ստացել է «տատիկների գործ» անունը։ Նա մասնավորապես գրել է. «Հիշու՞մ եք «տատիկների գործը»։ Կիմա տատին մինչև հիմա դատում են այն բանի համար, որ ցանկացել է ջուր ունենալ ու, ըստ դատախազության, Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «ընդունել է» ջրագիծ քաշելու «խոստում»։ Դրա անունը դրել են «ընտրակաշառք», դիմակներով ձերբակալել են, 72 ժամ պահել են, հոգեբանական ճնշում են գործադրել…

Իսկ ի՞նչ անուն տանք գերագույն դավաճանի այն հայտարարությանը, որ 2026թ. պետբյուջեով չնախատեսված թոշակների բարձրացում է կատարում ապրիլի 1-ից՝ ընտրություններին ընդառաջ՝ 10 հզր դրամի չափով։ Դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք։

Հ․Գ. Այն, որ կենսաթոշակները մեր երկրում ամոթալի ցածր են՝ դա անխոս է։ Բայց դրանց բարձրացումը չպետք է կատարվի և ընկալվի որպես ընտրակաշառք»։