459 դիտում, 12 ժամ առաջ - 2026-10-19 10:54
Քաղաքական խաղադաշտ

Միջազգային միջոցառումները բարձրացնում են Հայաստանի հեղինակությունն ու տնտեսական ակտիվությունը․ Փաշինյան

Միջազգային միջոցառումները բարձրացնում են Հայաստանի հեղինակությունն ու տնտեսական ակտիվությունը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում միջազգային բարձր մակարդակի միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք բարձրացնում են երկրի միջազգային հեղինակությունն ու տեսանելիությունը, զբոսաշրջային հոսքեր և նոր ներդրումներ բերում։

«Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր և սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության համար և շատ էական ձեռքբերում»,-ֆեյսբուքյան եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ միջոցառումների կազմակերպման վրա կատարված ծախսերը վերադառնում են Հայաստանի տնտեսություն և բաշխվում քաղաքացիների միջև՝ կախված նրանց ակտիվությունից և գործունեության տեսակից։