«Իշխանություն» լրատվականի հրապարակումից հետո ՆԳՆ-ն փնտրում է ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի տղամարդուն:
«ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում երևացող անձին հայտնաբերելու ուղղությամբ»,-«Իշխանություն» լրատվականին հայտնեցին ՆԳՆ-ից: