294 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-13 18:03
Քաղաքական խաղադաշտ

Քննարկվել են Հայաստան–Ուկրաինա առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Քննարկվել են Հայաստան–Ուկրաինա առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։

Նախարարությունից  հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության դինամիկ շարունակականությունը։

Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակների:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում նախաձեռնությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, առկա խնդիրների կարգավորման և խաղաղության հնարավորություններին: