«Իշխանություն» լրատվականին ՔԿ-ից հայտնում են, որ Քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է Անդրանիկ Թևանյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնելու մեջ:
Սակայն, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը՝ իրավապահները չեն ասում:
Նշենք, որ Փաշինյանի հերթական հուժկու ելույթից հետո ԱԱԾ-ն մտավ Թևանյանի տուն: «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավարը կալանավորվեց՝ պետական դավաճանության հոդվածով:
Թևանյանին մեղադրում են ՌԴ-ին գումարի դիմաց ՀՀ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ վաճառելու համար:
Լ.Ս.
Իշխանություն_լրատվական