Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմաղամբետովը՝ պատասխանելով Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները չեն կարող տարածվել ԵՄ անդամների վրա։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, Տասմաղամբետովը հայտնել է, որ այդ հարցը չի քննարկվել Կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում և որ դա քաղաքական հարց է։