3222 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-17 11:24
Հայաստանով մեկ

Խաղաղության մասին դժվար է խոսել, քանի դեռ մեր գերիները Բաքվի բանտերում են․ Ծառուկյան

Խաղաղության մասին դժվար է խոսել, քանի դեռ մեր գերիները Բաքվի բանտերում են․ Ծառուկյան

Նախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում՝ Արագածավան, Թալին, Ոսկեվազ և Աշտարակ համայնքներում։

Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են, որովհետև խաղաղության մասին դժվար է լիարժեք խոսել, քանի դեռ մեր գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը․

«Միևնույն ժամանակ մարդիկ ուզում են ապրել ապահով ու կայուն կյանքով՝ ունենալ աշխատանք, արդար վարձատրություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Հենց այդ վստահությունն ու հույսն է պետք վերադարձնել մարդկանց»,- նշել է նա։