1248 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-19 11:12
Քաղաքական խաղադաշտ

Ադրբեջանի դեսպանը խոսել է Հայաստանի և Բաքվի միջև խաղաղությունից

Ադրբեջանի դեսպանը խոսել է Հայաստանի և Բաքվի միջև խաղաղությունից

Խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը: Այս մասին թուրքական Cumhuriyet պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը:

Դիվանագետը, պատասխանելով հայ-թուրքական սահմանի արգելափակման գործում Բաքվի դերի մասին հարցին, նշել է, որ տարածաշրջանային կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և սահմանների հնարավոր բացումը ուղղակիորեն կախված են խաղաղության պայմանագրի ստորագրումից և Երևանում սահմանադրական փոփոխություններից: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնեցնում են յուրաքանչյուր դիվանագիտական քայլ և առաջ են շարժվում բացառապես միասին։

Մամեդովը պնդում է, որ խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որում Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացվի սահմանադրական հանրաքվե, ինչն էլ ի վերջո կողմերին թույլ կտա ստորագրություններով վավերացնել արդեն իսկ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։